Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից և չի տիրապետում իրավիճակին․ Դավիթ Սահակյանց (տեսանյութ)

16:56 • 10.03.21

Մարդիկ այսօր չեն տիրապետում իրավիճակին, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը:

«Կարծում եմ՝ տարիների ընթացքում կորցրինք այդ իրականության հետ կապը և իրական վտանգը տեսնելու խնդիր կա, դա է խնդիրն առաջին հերթին, և մարդիկ լուրջ  չեն ընկալում այն խնդիրները, որոնք կան մեր առջև այսօր»,- ասաց Սահակյանցը:

Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանին անվանել է գործակալ, երբ դեռ Թուրքիայի ու Ադրբեջանի գործոնը չկար:

«Կա միայն մի տարբերակ՝ բանակի և ժողովրդի միացումը, դուրս ելնեն այս պրոյեկտի դեմ: Ես ասում էի, որ սա պրոյեկտ է դեռ այն ժամանակ, երբ Թուրքիայի և Ադրբեջանի ֆակտորը դեռ այսքան մեծ չէր»,- ասաց ռեժիսորը:

Դավիթ Սահակյանցը նաև ընդգծեց՝ հանրահավաքի նաև ապացույց էր, որ Փաշինյանը վաղուց չի տիրապետում իրավիճակին:

«Հանրահավաքն ապացուցեց, որ նա կտրվել է իրականությունից և չի տիրապետում իրականությանը, թեկուզ այն զանգվածին, որը նրան սատարում էր մինչև պատերազմի սկիզբը և ավարտը, չնայած դա փոքր տոկոս է կազմում»,- նշեց նա:

Դավիթ Սահակյանցը նաև մեկնաբանեց ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը:

«Գուցե կա լուրջ վտանգ, և այդ վտանգի մասին գիտեն միայն զինվորականները և միգուցե կա ինչ-որ ստրատեգիա, որն ընտրել են զինված ուժերը, իսկ Նիկոլ Փաշինյանի հույսը ժամանակ ձգելն է, միգուցե Տավուշի իրավիճակը դա իր վերջին խոստումներն են, որոնք պետք է կատարի և նոր լքի»,- ասաց նա: