Իսրայելական ընկերություններն առաջարկել են վերականգնել ԼՂ-ի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները. Asbarez

13:15 • 10.03.21

Իսրայելական ընկերություններն Ադրբեջանի կառավարությանն օգնություն են առաջարկել Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման համար:

Ինչպես փոխանցում է Asbarez գործակալությունը, այս մասին թուրքական «Անադոլու»-ին հայտնել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Իբրահիմ Խազարը:

Դեսպանի խոսքով՝ Բաքվին օգնության առաջարկ արած երկրների թվում են նաև Թուրքիան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հունգարիան և Ճապոնիան:   

Ըստ դեսպանի՝ այսպես կոչված՝ «Նախիջանի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ արտահանման գնացքների շահագործման համար, որոնք վերջին շաբաթներին սկսել են երթևեկել Ադրբեջանի տարածքով` Ստամբուլից ուղևորվելով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան: