Համավարակի բռնկումից ի վեր Ֆրանսիայում շուրջ 90 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT

07:06 • 10.03.21

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 306 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն հասել է 3 932 862֊ի:

Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից 89 327 մարդ է մահացել:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: