Վրաստանի կառավարության վարչակազմի նոր ղեկավար Է դարձել Լեհաստանում հանրապետության դեսպանը

13:36 • 10.03.21

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանում երկրի դեսպան Իլյա Դարչիաշվիլիին նշանակել Է կառավարության վարչակազմի ղեկավար: Մարտի 10-ին այդ մասին հայտնել են հանրապետության նախարարների կաբնետի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարության վարչակազմը կղեկավարի Իլյա Դարչիաշվիլին: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմի նոր ղեկավաին նշանակել Է այսօր: Վարչապետը հաջողություններ Է մաղթել վարչակազմի նոր ղեկավարին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Դարչիաշվիլին մինչև կառավարության վարչակազմի ղեկավար նշանակվելը 2017 թվականից եղել Է Լեհաստանում Վրաստանի արտակարգ եւ լազոր դեսպանը:

Նա տարբեր ժամանակներում նաեւ զբաղեցրել Է տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի առաջին փոխնխարարի, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնները: Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը թափուր Է դարձել այն բանից հետո, երբ դրա նախկին ղեկավար Կախաբեր Կեմոկլիձեն վարչապետ Գեորգի Գախարիայից անմիջապես հետո հեռացել Է պաշտոնից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: