ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը. մանրամասներ ԶՈՒ հրամկազմի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. Times.am

18:29 • 10.03.21

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հանդիպել է բանակի հրամկազմի հետ։ Times.am-ին հայտնի են դարձել այդ հանդիպման որոշ մանրամասներ։

Նախ նշենք, որ հանդիպումը չափազանց կարճ է տևել։ Վարչապետը կարճ ելույթ է ունեցել, որից պարզ է դարձել, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը իրավական խնդիրների պատճառով չի կարող վերանշանակվել այդ պաշտոնին։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։