Ստեփանակերտից ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարաս. ՌԴ ՊՆ

15:48 • 10.03.21

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, Ստեփանակերտից ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր, որը հայտնվել է ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի մերձակայքում:

Խաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական զորակազմի մասնագետների կողմից պայթյունավտանգ առարկաներից մինչ օրս մաքրվել է 1603 հեկտար տարածք: