Հիմա անելիք ունեն ուժայինները, մշակութային գործիչները պայքարում են այնպես, ինչպես կարողանում են․ օպերային երգչուհի

17:00 • 10.03.21

Մենք հիմա հայրենիքն ենք փրկում, հասարակությունը պետք է ամբողջովին ոտքի կանգնի։ Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց օպերային երգչուհի Աննա Պողոսյանը։

Ըստ նրա, մարդիկ ոչ թե անտարբեր են, այլ շատերը ծանր հոգեվիճակի մեջ են, դրա համար գուցե չեն գալիս այստեղ։ Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք չեն գալիս ցույցերի, բայց դա չի նշանակում, որ անտարբեր են։

«Ես կարծում եմ, որ հիմա անելիքներ ունեն ուժայինները, ոչ թե մշակութային գործիչները, քանի որ մշակութային գործիչները պայքարում են այնպես ինչպես կարողանում են»,–ասաց նա։

Աննա Պողոսյանը նշեց, որ գիտի մշակութային գործիչների, որոնք տառապում են և նույն հոգեվիճակի մեջ են։

Հիշեցնենք, որ Նիկոլ  Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ հիմնական մուտքերը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը։