«Թույլ եմ տալիս, սկսեք». Պուտինն ու Էրդողանը սկիզբ են տվել «Ակքույու» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կառուցմանը

19:22 • 10.03.21

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկիզբ են տվել Թուրքիայի Մերսին նահանգում «Ակքույու» ԱԷԿ-ի թիվ 3 էներգաբլոկի կառուցմանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թույլ եմ տալի, սկսեք»,-ասել է Պուտինը: Դրանից հետո Թուրքիայում սեղմվել են խորհրդանշական կարմիր կոճակները, որոնք խորհրդանշում են աշխատանքի սկիզբը:

Միջոցառումն անցկացվել է տեսակապի միջոցով: Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը արարողությունը հյուրընկալելու առաջարկի համար:

«Ակքույու» ԱԷԿ-ը Թուրքիայում առաջին ատոմակայանն է: Շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան`2010 թվականին ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա: