«Զբաղվեք ձեր գործով». Թաիլանդի վարչապետն ախտահանիչ նյութ է ցողել լրագրողների վրա՝ խուսափելով պատասխանել հնչեցված հարցին (տեսանյութ)
Թաիլանդի վարչապետ Պրեյութ Չան-Օչան մամուլի ասուլիսում անտիսեպտիկ է ցողել լրագրողների վրա: Միջադեպը պատկերող տեսանյութը հրապարակվել է The Sun-ի յութուբյան ալիքում:
«Թաիլանդի վարչապետ Պրեյութ Չան-Օչան ձեռքի ախտահանիչ միջոց է ցողել լրագրողների վրա՝ խուսափելով պատասխանել նախարարների կաբինետի վերջին փոփոխությունների մասին հարցերին այն բանից հետո, երբ անցյալ ամիս երեք նախկին նախարար զրկվել է պաշտոնից», - ասվում է տեսանյութի վերնագրում:
Լրագրողը հարցրել է կառավարական կաբինետում հնարավոր փոփոխությունների մասին, որին ի պատասխան՝ Պրեյութ Չան-Օչան վրդովվել է և դահլիճում նստած լրագրողներին վրա անտիսեպտիկ է ցողել` միևնույն ժամանակ խորհուրդ տալով զբաղվել իրենց գործով:










