Հայտնի է դարձել «Տարվա լավագույն կանացի մեքենա» մրցույթի հաղթողը (լուսանկար)

20:00 • 10.03.21

Նոր սերնդի Land Rover Defender ամենագնացը հաղթել է «Տարվա լավագույն կանացի մեքենա» մրցույթում: Այս մասին տեղեկացնում է Carscoops-ը:

Նշվում է, որ ժյուրիի կազմում էին աշխարհի 38 երկրներից 50 կանայք: Ժյուրիի կողմից բարձր է գնահատվել նոր Land Rover Defender-ը՝ իր արտաքին գրավչության, ֆունկցիոնալության, անվտանգության և հարմարավետության համար:

Լավագույն կանացի մեքենայի կոչմանը հավակնում էին նաև Peugeot 208-ը, Skoda Octavia-ն, Lexus LC500 Cabrio-ն, Ferrari F8 Spider-ը, Peugeot 2008-ը, Kia Sorento-ն, Ford F-150-ը և Honda e-ն:

Վերջին սերնդի Land Rover Defender ամենագնացի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերին: Մեքենան կառուցված է նոր ալյումինե հարթակի վրա՝ կրող թափքով և լիովին անկախ կախոցով:

Նավիգացիոն և էլեկտրոնային մոդուլները հնարավոր է թարմացնել ՝ օգտագործելով 5G բջջային կապ:

Նոր Defender-ի համար նախատեսված է 200 և 240 ձիաուժ հզորությամբ երկու տուրբոդիզել, ինչպես նաև 300 և 400 ձիաուժ հզորությամբ երկու բենզինային շարժիչ: Վերջինս առանձնանում է «մեղմ» հիբրիդային տեխնոլոգիայով`48 վոլտ էլեկտրական տուրբո լիցքավորիչով`ինտեգրված ստարտեր-գեներատորով և լիթիում-իոնային մարտկոցով:

Ամենահզոր Defender P400-ն ունակ է արագացնել 100 կմ/ժ արագություն 6,1 վայրկյանում և սպառում է միջինը 9,6լ բենզին 100 կմ անցնելիս: Բոլոր շարժիչները զուգակցվում են ութաստիճան «ավտոմատ» ZF-ի և երկաստիճան փոխանցման տուփի հետ: