«Հինդուիզմը վերածնվել է. Հիսուսը պետք է հեռանա». Air France-ի օդանավը հարկադրված վայրէջք է կատարել կարգազանց ուղևորի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

12:13 • 11.03.21

Air France ավիաընկերության օսանավի անձնակազմը հարկադրված  վայրէջք է կատարել, երբ ուղևորներից մեկը հարձակվել է բորտուղեկցորդի վրա և Հիսուսի մասին անպարկեշտ մեկնաբանություններ հնչեցրել, գրում է Mirror-ը։

Միջադեպը տեղի է ունեցել դեպի Նյու Դելի չվերթի ժամանակ: Նշվում է, որ Փարիզից մեկնելուց կարճ ժամանակ անց ինքնաթիռի անձնակազմը հարկադիր վայրէջք է կատարել Բուլղարիայում։

Միջադեպի տեսագրությունում լսելի է՝ ինչպես է սպիտակ վերնաշապիկ հագած տղամարդը վիճում մեկ այլ ուղևորի հետ՝ բղավելով․ «Հինդուիզմը վերածնվել է»։ 

«Չհամարձակվես վատ արտահայտվել Մոդիի (Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդի- Tert.am ) հասցեին»,- բղավում է նա ուղևորի վրա՝ հավելելով, որ «Հիսուսը պետք է հեռանա»։

Այնուհետև բորտուղեկցորդը փորձում է նրան դուրս բերել սրահից, սակայն ուղևորը հարվածներ է հասցնում նրան։

Նշվում է, որ ուղևորը, որի անունը դեռևս հայտնի չէ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մոլի երկրպագուն է և ավելի ուշ Սոֆիայի օդանավակայանում վայրէջքից հետո 72 ժամով ձերբակալվել է։

Նրան մեղադրանք է առաջադրվել թռիչքների անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար, և մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։