Ավստրալիայում դեռահասը ասթմայի համար նախատեսված ներշնչակի մեջ թունավոր օձ է հայտնաբերել (լուսանկարներ)

12:42 • 11.03.21

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում դեռահաս աղջիկը ասթմայի համար նախատեսված ներշնչակի մեջ թունավոր օձ է հայտնաբերել, գրում է Mirror-ը։

«Սա արտառոց դեպք է և մենք բախտավոր ենք, որ կարողացանք գտնել օձին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Sunshine Coast Snake Catchers խումբը։

Նրանց խոսքով՝ դեռահասն ասթմայի համար նախատեսված ներշնչակի մեջ կարմիր որովայնով սև օձի (Pseudechis porphyriacus) ձագ է հայտնաբերել և այդ մասին տեղեկացրել իրենց։

«Ուրախ ենք, որ Հեդերը կարողացել է բռնել օձին և անվտանգ մեզ փոխանցել»,- ասված է խմբի հայտարարության մեջ։

Խմբի անդամներից մեկը նաև հայտնել է, որ «տարվա այս եղանակին օձերն ուսումնասիրում են տեղանքը, ուտելիք են փնտրում և կարող են հայտնաբվերել ամենաարտառոց վայրերում»։

Կարմիր որովայնով սև օձը (Pseudechis porphyriacus) կամ սև էխիդնան ընդգրկված է արևադարձային գոտու ամենաթունավոր օձերի ցուցակում և բավականին վտանգավոր է:

The venomous snake was found curled up inside a teenager’s asthma inhalerA Red Bellied Black snake