Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1 օրում գերազանցել է 79 հազարը. RT

06:44 • 11.03.21

Բրազիլիայում անցած 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է 79 876-ով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալներին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 11 202 305 է: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը Բրազիլիայում կազմում է 270 656:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ երկրում կորոնավիրուսային համավարակի բռնկումից հետո ապաքինվել է ավելի քան 9.9 միլիոն պացիենտ: