Էվերեստը 1 տարվա դադարից հետո վերաբացվում է լեռնագնացների համար

15:17 • 11.03.21

Հարյուրավոր լեռնագնացներ համավարակով պայմանավորված մեկամյա դադարից հետո պատրաստվում են ապրիլին առաջին անգամ վերադառնալ Էվերեստ, որը կորոնավիրուսի պատճառով մեկ տարի փակ էր լեռնագնացների համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ավելի քան 300 օտարերկրյա լեռնագնաց «հավանաբար, ապրիլին, լեռնագնացության սեզոնի մեկնարկին, կփորձի բարձրանալ 8849 մետր բարձրություն ունեցող լեռը»:

Աշխարհի 14 ամենաբարձր լեռներից 8-ը, ներառյալ Էվերեստը, ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են Նեպալում, և հարյուրավոր օտարերկրյա լեռնագնացներ ամեն տարի միլիոնավոր դոլարների եկամուտ են բերում ֆինանսական միջոցների տեսանկյունից համեստ երկրի համար:

Նեպալը փակել է մուտքն իր լեռներ 2020 թվականի մարտին՝ որպես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի կոշտ միջոցառումների մի մաս: