Կառավարության նիստի օրակարգում էր նաև Արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը (տեսանյութ)
Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 21 հարց է։ Ներառված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 650-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։










