էս տեսակը մաքրելու է մեր երկիրը դավաճաններից և արմատախիլ է անելու նիկոլիզմը. «Հայրենիքի փրկության շարժման անդամները գիշերում են Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում

01:22 • 11.03.21

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Էս տեսակին հաղթել չի լինելու, էս տեսակը մաքրելու է մեր երկիրը դավաճաններից, էս տեսակը մեր երկրից արմատախիլ է անելու նիկոլիզմը և կառուցելու է իսկական ազգային պետություն»,- ասել է Իշխան Սաղաթելյանը: 

Նա նշել է, որ իրենք շարունակում են գիշերել Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում. «Հիասթափվել չկա, հետքայլ չկա, մենք միասին քշելու ենք այս չարքի կառավարությանը… ամեն ինչ դեռ առջևում է»: