Իսրայելը սկսել է 12-16 տարեկանների պատվաստումը. The Guardian

10:01 • 11.03.21

12-16 տարեկան մոտ 600 իսրայելցի երեխա և դեռահաս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNtech  ընկերության պատվաստանյութով, փոխանցում է The Guardian-ը՝ Իսրայելի առողջապահության նախարարությանը հղումով: 

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ COVID-19-ի դեմ պատվաստումից հետո դեռահասների մոտ լուրջ կողմնակի բարդություններ չեն եղել:

«Մենք արդեն պատվաստել ենք շուրջ 600 երեխայի: Դեռահասների մոտ կողմնակի բարդություններ չեն նկատվել»,- հայտնել են նախարարությունից և շեշտել, որ այնուամենայնիվ, դեղամիջոցը չեն ստացել ցիստիկ ֆիբրոզ ունեցող (գենետիկ հիվանդություն, որը գերազանցապես ախտահարում է թոքերը, ինչպես նաև, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամները և աղիքները,-Tert.am) երեխաներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը հաղթել է COVID-19-ի դեմ պայքարում, և որ նախատեսում է մինչ ապրիլ ամբողջությամբ բացել երկրի սահմանները: