Ճապոնիայում 1 րոպե լռությամբ հարգել են 2011 թվականի ավերիչ երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակը (լուսանկարներ)
Մարտի 11-ին Տոկիոյի Ազգային թատրոնում սկսվել Է 2011 թվականի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակի արարողություն ողբերգության օրվա տասնեորդ տարելիցի առթիվ: Հեռարձակումը վարում Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լռության րոպեն ըստ ավանդույթի հայտարարվել Է տեղական ժամանակով14:46-ին (Երևանի ժամանակով 09:46-ին), երբ 2011 թվականի մարտի 11-ին Մյագիի պրեֆեկտուրայի ափի մոտ գրանցվեց 9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը: Միջոցառումը տեղի Է ունենում Է կորոնավիրուսի պատճառով մի շարք սահմանափակումներով: Դրան մասնակցում Է 220 մարդ, ինչը չորս անգամ պակաս Է, քան սովորաբար:
Նաև դահլիճում ձեռնարկվել են զանազան միջոցներ վարակի տարածման դեմ: Անցյալ տարի արարողությունը չեղյալ Էր հայտարարվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս տարի մասնակիցների թվում են վարչապետ Յոսիհիդե Սուգան, ինչպես նաև Նարուհիտո կայսրը և Մասակո կայսրուհին, որոնց համար դա առաջին համատեղ հայտնվելն Է հանրությանը համավարակն սկսվելու պահից:
Լռության րոպեից հետո կառավարության ղեկավարը և կայսրը կընթերցեն իրենց ուղերձները և ցավակացություններ կհայտնեն զոհվածների հարազատներին: 2011 թվականին երկրաշարժը և ցունամին խլել են առնվազն 18,4 հազար մարդու կյանք, ևս 3,7 հազարը մահացել Է հետագա տարիների ընթացքում սրված հիվանդություններից և այլ պատճառներից՝ կապված այն բանի հետ, ինչ նրանք վերապրել են: Ամենամեծ վնասը հասցվել Է Մյագիի, Իվատեի և Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներին: Վերջին պրեֆեկտուրան հայտնի է դարձել ամբողջ աշխարհում համանուն ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով, որի հետևանքների հետ Ճապոնիան ստիպված Է գործ ունենալ մինչ օրս:![]()












