Իսրայելը ձերբակալել է Երուսաղեմի նախկին մեծ մուֆթիին

10:51 • 11.03.21

Իսրայելական ուժերը ձերբակալել են Երուսաղեմի նախկին մեծ մուֆթի շեյխ Իքրիմա Սաբրիին ՝ Արևելյան Երուսաղեմում գտնվող իր տանը, հայտնում է Al Jazeera-ն:

Իսրայելի ոստիկանության և հետախուզության ջոկատները չորեքշաբթի շրջապատել են տունը և շեյխ Սաբրիին, որը նաև Ալ Աքսա մզկիթի քարոզիչ է, խնդրել իրենց հետ գալ:

«Իսրայելցիները նրա ձերբակալման որևէ պատճառ չեն նշել», – ասել է շեյխի ազգականը։

Հոգևորականին նախկինում բազմիցս ձերբակալել և առևանգել են։ Մոտավոր 66 վերաբնակեցված իսրայելցիներ հավաքվել են շեյխի տան մոտ առավոտյան:

Վերոնշյալ Ալ Աքսա մզկիթը, որի քարոզիչն է շեյխը, համարվում է մուսուլմանների համար երրորդ ամենասուրբ մզկիթն է, որը, ըստ հրեաների, նախկինում է հրեական տաճար է եղել։

Աղբյուրը հիշեցնում է, որ Իսրայելը բռնակցել է Արևելյան Երուսաղեմը, որտեղ գտնվում է Ալ Աքսա մզկիթը, 1967 թվականի արաբ–իսրայելոկան պատերազմի ընթացքում։ 1980 թվականին Իսրայելը բռնակցել է ամբողջ քաղաքը, ինչը երբեք չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։