Ռումինիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավ է խորտակվել. կա 2 զոհ
Սև ծովում Ռումինիայի ափերի մոտակայքում խորտակվել է ռուսական Volgo Balt 179 բեռնատար նավը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, հայտնում են GSP Falcon ընկերության մամուլի ծառայությունից:
«Տեղական ժամանակով 04:40-ին GSP Falcon-ն արտակարգ հաղորդագրություն է ստացել այս առնչությամբ: Փրկարարական աշխատանքները սկսվել են առանց հապաղելու, չափազանց ծանր եղանակային պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է՝ նավի անձնակազմը բաղկացած է եղել 13 մարդուց (12 տղամարդ և 1 կին), որոնք բոլորն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են: Անձնակազմի 10 անդամներ փրկվել են, իսկ 2-ը՝ զոհվել: Փրկարարական գործողությունները շարունակվում են:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարի կեսերին ևս մեկ ռուսական բեռնատար նավ էր խորտակվել Սև ծովում Թուրքիայի ափերի մոտ:










