ԱՄՆ-ում ավտոկայանատեղիում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել՝ 4 անձ
Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հայտնում է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
«4 անձ հրազենային վիրավորում է ստացել, իսկ 3-ը՝ զոհվել է: Եվս 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց», - ասվում է գրառման մեջ:
Վիրավորների վիճակի, ինչպես նաև հրաձգության դեպքի մասին մանրամասներ դեռևս հաղորդվում:
Homicide/Shooting: 6000 Ranchester. Four victims shot. Three deceased. One transported to area hospital. #hounews CC8
— Houston Police (@houstonpolice) March 11, 2021










