Դաղստանում վնասազերծվել է ահաբեկչություն նախապատրաստող զինյալ
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում վնասազերծվել է ահաբեկչություն նախապատրաստող զինյալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մանրամասնելով՝ իրավապահները զինյալի մոտ հայտնաբերել են ինքնաձիգ, զինամթերք և «մահապարտի գոտի»:
Նշվում է՝ 2010-ականների սկզբից ի վեր առաջին անգամ այսօր Դաղստանի մայրաքաղաքի Սովեցկի շրջանում ներդրվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ այն բանից հետո, երբ ՌԴ կազմում գտնվող ինքնավար հանրապետության հատուկ ծառայությունները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամը հարձակում է նախապատրաստում:
Զինյալը հայտնաբերվել է իր տանը, որտեղ վերջինիս իրավապահներն առաջարկել են հանձնվել: Ի պատասխան՝ ահաբեկչություն նախապատրաստողը կրակ է բացել նրանց նկատմամբ:
Խաղաղ բնակչության և իրավապահների շրջանում տուժածներ չկան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










