ԱՄՆ-ում կոնգրեսմենը մեղադրել է Ռուսաստանին Հարավային Ամերիկան ապակայունացնելու փորձերի մեջ

01:03 • 11.03.21

ԱՄՆ կոնգրեսական Ալբին Սիրիսը մեղադրել է Ռուսաստանին Հարավային Ամերիկան, այդ թվում՝ Կոլումբիան, ապակայունացնելու փորձի մեջ, որի հետ համաձայնել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Ինչ վերաբերում է Վենեսուելային, ես անհանգստացած եմ, որ Ռուսաստանը, կարծես, ավելի ու ավելի է ներգրավվում Վենեսուելայի գործերում... նրանք փորձում են ապակայունացնել տարածաշրջանը: Ես խոսեցի Կոլումբիայում մեր դեսպանի հետ: 2019-ին Ռուսաստանից Կոլումբիայի տարածք է անցել 6000 մարդ, իսկ նրանք Կոլումբիայից վտարել են 3 ռուսների: Կոլումբիան Ռուսաստանի համար այդքան էլ լողափային ուղղություն չէ»,- Կոնգրեսի լսումների ժամանակ Բլինկենին ուղղված խոսքում ասել է Սիրիսը:

«Ուստի ես անհանգստացած եմ, որ նրանք օգտագործում են Վենեսուելան Կոլումբիան
ապակայունացնելու, Հարավային Ամերիկայում ընտրություններին միջամտելու համար, և հուսով եմ, որ վարչակազմը կկենտրոնանա Արևմտյան կիսագնդում մեր հարևանների ապակայունացման գործում Ռուսաստանի ջանքերի և փորձերի ուղղությամբ»,- ասաց Սիրիսը: