Թագավորական ընտանիքն «այնքան էլ ռասիստական չէ». արքայազն Ուիլյամն արձագանքել է եղբոր և Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցին  

20:09 • 11.03.21

Քեմբրիջի դուքս Ուիլյամն առաջին անգամ արձագանքել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի՝ ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցին՝ հայտարարելով, որ «թագավորական ընտանիքի անդամներն այնքան էլ ռասիստներ չեն»:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, արքայազն Ուիլյամը նշել է, որ դեռ չի զրուցել եղբոր հետ, բայց պատրաստվում է:

Սասեքսի դուքսն ու դքսուհին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում հայտարարել էին, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ մտահոգություն էին հայտնել երեխայի «մաշկի հավանական մգության» վերաբերյալ, երբ Մեգանը հղի էր առաջնեկով:

Բուքինգհեմյան պալատը ևս արձագանքել է այդ հայտարարությանը՝ տեղեկացնելով, որ հետաքննություն կիրականացնի այդ հարցը պարզաբանելու համար:  

Հիշեցնենք, որ Մեգանը հարցազրույցում նշել էր նաև, որ հղիության ընթացքում անգամ մտածել է ինքնասպան լինելու մասին: Այժմ զույգը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին: Մեգանը հայտնել է, որ երկրորդն աղջիկ է լինելու: