Գազայի տարածքային ջրերում ընկած իսրայելական անօդաչուն 3 պաղեստինցի ձկնորսի մահվան պատճառ է դարձել (տեսանյութ)

10:49 • 12.03.21

Պաղեստինցի երեք ձկնորսների մահվան պատճառը եղել է ծովն ընկած իսրայելական անօդաչու թռչող սարքը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Գազայի ներքին գործերի նախարարությանը, որը ղեկավարվում է «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից։

Անօդաչու թռչող սարքը լի է եղել պայթուցիկներով, որոնց պայթյունն էլ ձկնորսների մահվան պատճառ է դարձել։ Պայթյունից իսրայելցի զինվորականները հերքել են միջադեպին իրենց առնչությունը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պաղեստինցի զինյալները հրթիռներ են փորձարկել ծովում, ինչի հիման վրա Գազայում գործող մարդու իրավունքների խումբն ասել է, որ ձկնորսներն ամենայն հավանականությամբ հենց պաղետինյան հրթիռներից են զոհվել։ Սակայն Գազայի ՆԳՆ մամուլի խոսնակ Էյադ Ալ Բոզոմն ասել է, որ պաղեստինյան ոչ մի հրթիռ չի հարվածել ձկնորսական նավին, և որ ձկնորսական ցանցերում հայտնաբերվել են իսրայելական անօդաչու թռչող սարքի բեկորներ: Անօդաչուն պայթել է այն ժամանակ, երբ ձկնորսները բարձրել են իրենց ցանցերը:

Բոզոմը նշել է, որ անօդաչու թռչող սարքը, հավանաբար, ջրի մեջ է եղել փետրվարի 22-ից՝ Գազայի հատվածում Պաղեստինի ռազմածովային նավերի վրա իսրայելական հարձակման պահից:

Գազայի տարածքի վերահսկողությունը 2007 թվականին ստանձնել է իսլամական «ՀԱՄԱՍ» խմբավորումը և ծովափնյա գոտին, որտեղ բնակվում է 2 միլիոն պաղեստինցի, այդ ժամանակվանից Իսրայելի և Եգիպտոսի կողմի շրջափակման մեջ է գտնվում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։