Իսրայելը մեկուկես տարում հարձակվել է առնվազն 10 իրանական նավերի վրա․ WSJ

08:56 • 12.03.21

Իսրայելը վերջին մեկուկես տարում հարձակվել է առնվազն 10 իրանական նավերի վրա, որոնք հիմնականում նավթ էին տեղափոխում Սիրիա, հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով տարածաշրջանում և ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրները:

Թերթի տվյալներով՝ 2019 թվականի վերջից Կարմիր ծովում և Մերձավոր Արևելքի այլ շրջաններում իրանական նավերի դեմ Իսրայելը զենք, այդ թվում՝ ստորջրյա ականներ է կիրառել։

Իսրայելը, ինչպես գրում Է WSJ-ն, մտավախություն ունի, որ «Իրանը նավթի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործում է Մերձավոր Արևելքում ծայրահեղականության ֆինանսավորման համար»:

Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը սրվել է Իրանում 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո՝ Թեհրանի՝ հրեական պետության հասցեին կտրուկ հռետորաբանության ֆոնին և հետագայում էլ ավելի է խորացել, երբ Իրանը ձեռնամուխ է եղել միջուկային զենքի մշակմանը: