Արմեն Սարգսյանն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի:
Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմը:
Ավելի վաղ Tert.am-ին Նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարդություններ է ունեցել և հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում։










