Tesla-ի գործարանում hրդեհ է բռնկվել. նույն գործարանում հրդեհ էր բռնկվել նաև 2019-ին և 2018-ին (տեսանյութ)
Հինգշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում գտնվող Tesla ընկերության գործարանում, որտեղ էլեկտրամեքենաներ են արտադրվում:
Ինչպես փոխանցում է Fox News-ը, քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել էր գործարանի այն հատվածում, որը դեռ կառուցման փուլում է գտնվում: Հրապարակված կադրերում երևում է գործարանի հյուսիսային հատվածի տանիքից բարձրացող ծուխը:
Հրդեհը մարվել է, գործարանի աշխատակիցները չեն տուժել: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սա նույն գործարանն է, որտեղ հրդեհներ էին բռնկվել 2019 և 2018 թվականներին:
Firefighters are responding to a fire at the Tesla Fremont Factory https://t.co/jZI5JZrXnV
— KTVU (@KTVU) March 12, 2021










