Աֆղանստանում 12 տարեկանից բարձր աշակերտուհիներին այսուհետ կարգելվի երգել տղամարդկանց համար
Աֆղանստանի կրթության նախարարությունը արգելել է 12 տարեկանից բարձր դպրոցական աղջիկներին երգել հանրային միջոցառումների ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:
Գերատեսչության հրամանագրի համաձայն, նման ներկայացումներն այժմ արգելված են երկրի բոլոր նահանգների թե՛ պետական , թե՛ մասնավոր դպրոցներում: Արգելքի խախտման դեպքում պատասխանատվությունը կրում են դպրոցների տնօրենները: Բացառություն է արվում միայն այն դեպքերի համար, երբ դպրոցական աղջիկները երգում են միայն կանանցից կազմված հանդիսատեսի առաջ:
Կառավարության որոշումն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հրապարակել է Քաբուլում տեղակայված Ariana News հեռուստաընկերությունը:
Կրթության նախարարության մամուլի խոսնակը հաստատել է տեղեկատվության իսկությունը՝ հավելելով, որ որոշումը տարածվում է երկրի բոլոր նահանգների վրա: Լրատվամիջոցների կողմից տարածված տեսաուղերձում խոսնակ Նաջիբ Արիան նշել է, որ որոշումն ընդունվել է ուսանողների և ծնողների առաջարկներից հետո:
Պարզաբանվում է, որ այժմ տղամարդիկ չեն կարողանա երգ-երաժշտություն դասավանդել 12 տարեկանից բարձր դպրոցականներին:
Իր հերթին, լրագրող Ռուչի Կումարն այն կարծիքի է, որ նման ձևով երկրի իշխանությունները ընդօրինակում են արմատական «Թալիբան» շարժման արժեքները, որին դեռևս 2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն:
ریاست معارف شهر کابل گفته است که پس از این، دختران که سن شان از ۱۲ بالاتر باشد حق اجرای ترانه در مجالس و برنامه های عمومی را ندارند.
— Ariana News (@ArianaNews_) March 10, 2021
در مکتوب این ریاست به مکاتب آمده است: "مجالس که اشتراک کنندگان آن صدفیصد اناث (زن) باشد از این امر مستثنا میباشد."#Afghanistan #ArianaNews pic.twitter.com/pxAJEIGztk










