Հայաստանում սպառազինության «ArmHiTec-2021» ցուցահանդեսը հետաձգվել է. այն կկայանա 2022-ին

23:15 • 12.03.21

Սպռազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսը, որը պետք է անցկացվեր Երևանում մարտի 25-27-ը, տեղափոխվել է 2022-ին, հաղորդվում է միջոցառման կայքում։

Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումների ներմուծման կապակցությամբ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշում է կայացրել հետաձգել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսի անցկացումը։

Այն կանցկացվի 2022-ի մարտի 31-ից ապրիլի 2-ը։