Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու նպատակով 3 ուղղությամբ ենք աշխատելու․ Ուկրաինայի ԱԳ նախարար
Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու համար Կիևը մի քանի ուղղությամբ է աշխատելու, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք հաստատել ենք «Ղրիմի դեօկուպացիայի և վերաինտեգրման» ռազմավարությունը, որի համար 3 ուղղությամբ ենք կենտրոնանալու․ համախմբում՝ աշխատում ենք Ղրիմի ուղղությամբ մեկտեղել մեր բոլոր գործընկերների ջանքերը, սիներգիա՝ միջազգային իրավունքի վերականգնում և, որպես այս ամենի արդյունք, Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի ինքնիշխանության ամբողջական վերականգնում»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Ըստ նրա՝ այս ռազմավարության ընդունումը հստակ ազդակ է առ այն, որ Ուկրաինան իր ողջ ջանքերը գործադրելու է Ղրիմի «դեօկուպացիային» հասնելու նպատակով։










