ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել են, թե որ դեպքում նոր պատժամիջոցներ կսահմանվեն «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ
ԱՄՆ իշխող վարչակազմը կկատարի ամերիկյան օրենսդրության պահանջներն ու նոր պատժամիջոցներ կսահմանի «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ, եթե 3 ամսում հայտնաբերվեն իրավաբանական լրացուցիչ անձինք, որոնք ներգրավված կլինեն ծրագրի շինարարական աշխատանքներում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հաղորդում է ТАСС-ը։
Փետրվարի 22-ին ամերիկյան կողմը պատժամիջոցների ցանկցում էր ընդգրկել նաև «Фортуна» նավը և դրա սեփականատեր հանդիսացող «КВТ-Рус» ընկերությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ 5 կոնգրեսական դիմել էր ԱՄՆ պետքարտուղար ԷՆթոնի Բլինկենին՝ խնդրելով ավելի վճռականորեն գործել գազատարի հարցում, մասնավորապես, նոր պատժամիջոցներ մտցնել նախագծին մասնակցող ընկերությունների դեմ, քանի որ նախագիծը «սպառնում է մեծացնել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախատեսվում է «Հյուսիսային հոսք 2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով։ Այս պահին շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումն ավարտին հասցնելու վճռականության մասին։










