Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (տեսանյութ)

11:48 • 12.03.21

Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։

Վարորդներին հորդորում ենք այդ հատվածով երթևեկել անհրաժեշտության դեպքում ու բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: