Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել է 16 ավտոմեքենա. կան վիրավորներ. shamshyan.com

11:17 • 12.03.21

Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հետաքննիչների կողմից վթարի փաստի նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։