Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք հեղինակ Ումիթ Քուրթի գիրքը (լուսանկար)

20:34 • 12.03.21

Harvard University Press հրատարակչության կողմից ապրիլ ամսին լույս կտեսնի ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի` Հայոց ցեղասպանության մասին գիրքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նույն համալսարանի թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը, որը հայտնի է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող հայացքներով:

«Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան վիլայեթում» վերնագրով գիրքը հիմնված է Ումիթ Քուրթի դոկտորական աշխատանքի վրա:

Քուրթը Հայոց ցեղասպանության մասին մեկ այլ «Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» գրքի համահեղինակներից մեկն է պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ:  

Возможно, это изображение (3 человека и текст «The Armenians of Aintab The Economics of Genocide in an Ottoman Province Ümit Kurt»)

Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք հեղինակ Ումիթ Քուրթի գիրքը (լուսանկար)