Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ը ցամաքային զորքերի նոր ստորաբաժանումներ է տեղակայելու
Պենտագոնը մտադիր է ցամաքային զորքերի օպերատիվ-մարտավարական մեկ խումբ Եվրոպայում տեղակայել, ևս երկուսը՝ Ասիա-Խաղաղոօվիկանոսյան տարածաշրջանում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մաքքոնվիլլը։
Նա հստակեցրել է, որ տեղակայվելիք խմբավորումները դեռևս կազմավորման ու համալրման փուլում են։
Ամերիկացի զինվորականը հայտնել է, որ խմբավորումները սպառազինված են լինելու բարձր ճշգրտության ու մեծ հեռահարության զինատեսակներով, հավանաբար՝ հիպերձայնային հրթիռներ նաեւ, ինչպես նաև՝ հետախուզություն իրականացնելու, տեղեկատվական ու մարտական գործողություններ վարելու հնարավորություններ կիբերտարածությունում, ռադիոէլեկտրոնային պայքարի ու տիեզերական միջոցներ և այլն։










