Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա

19:54 • 13.03.21

Մարտի 13-ին՝ ժամը 15։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-33 կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել երթևեկությունը․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18։20-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա: