Microsoft-ի գործընկերները կարող էին գաղտնի տվյալներ տրամադրել կիբերհարձակման համար
Ամերիկյան Microsoft կորպորացիայի գործընկերները կարող էին հաքերներին տվյալներ տրամադրել Exchange Server ծրագրակազմի խոցելիության միջոցով կիբերհարձակում իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Wall Street Journal-ին:
Լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ կորպորացիայի մասնագետները ուսումնասիրում են գաղտնի տվյալների հնարավոր արտահոսքը: Ըստ նրանց՝ տվյալները Microsoft Active Protections Program (Mapp) գործընկեր ծրագրի միջոցով փոխանցվել են կիբերանվտանգության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններին: Աշխարհում շուրջ 80 ընկերություններ հանդիսանում են Mapp-ի անդամ, որոնցից տասը գտնվում է Չինաստանում:
Հրապարակման համաձայն՝ չի բացառվում, որ ընկերություններից մեկը կարող էր ենթադրյալ հաքերներին ուղարկել տեղեկություններ Microsoft-ի ծրագրային ապահովման նորարարությունների մասին, որոնք էլ օգտագործվել են հարձակման համար: Այս վարկածի օգտին նշվում է, որ կիբերհարձակումը, որը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, օգտագործել է այն խոցելի կողմերը, որոնք ամրագրված էին Exchange Server-ի թարմացման մեջ: Այս թարմացումը ընկերության հաճախորդներին հասանելի է դարձել մարտի 2-ին, սակայն միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Mapp-ի նրա գործընկերները այն ստացել են փետրվարի 23-ին:
Microsoft-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:










