Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կա վիրավոր. Shamshyan.com

02:52 • 13.03.21

Մարտի 10-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Վահագն Կ.-ի վարած BMW մակնիշի և 43-ամյա Դավիթ Օ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դավիթ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: