Արագածոտնում բախվել են Opel-ն ու քարով բեռնված ԿԱՄԱԶ-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ shamshyan.com

22:01 • 13.03.21

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Ժամը 20:10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Սասնաշեն գյուղի խաչմերուկում, բախվել են Opel և ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:  

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։