Դանիելը հայհոյել է` ծեծկռտուք հրահրելով, ապա հետ քաշվելով չի մասնակցել կռվին, արդյունքում տուժել են նրա ընկերները. Աֆրիկյանը մանրամասներ է ներկայացրել Իոաննիսյանի մասնակցությամբ միջադեպից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախկին աշխատակից, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դանիել Իոաննիսյանի՝ ՊՈԱԿ ալցելելու և ծեծկռտուք սարքելու թեմային։
Գրառումը՝ ստորև.
«1. Դանիել Իոաննիսյանը մուտք է գործել պետական պահպանության ներքո գտնվող, հաստատություն/ պետական հիմնարկ։
2. մտել իմ աշխատասենյակ ու դուրս հրավիրել
3. դրսում սպասում էին ևս 3-4 հոգի,
4. Կատարվածի մասին իմանալով մի քանի գործընկերներ ևս մոտեցել են,
5. Խոսակցության ընթացքում Դանիելը Հայհոյել է` ծեծկռտուք հրահրելով,
6. Այնուհետև հետ քաշվելով չի մասնակցել կռվին, արդյունքում տուժել են նրա ընկերները
7. Տղաները, որոնք եղել են Դանիելի հետ, երեկ ուշ երեկոյան կապի են դուրս եկել և հանդիպել ենք։ Հանդիպման ժամանակ պարզվեց, որ Դանիելը խաբել է իրենց և չի ներկայացրել ամբողջական խնդիրը։ Նրանց ասածների այլ ասպեկտների մասին պարզապես կլռեմ։
8. Նրանց հետ կապված բոլոր խնդիրները հարթված են։
Հիմա առաջիկա անելիքների մասին։
Ինչպես շատերին հայտնի է ժամանակին ես աշխատել եմ Դանիելի հետ նույն կառույցում, սակայն ինչ-որ պահից զգացել եմ, որ ունեմ իր հետ այնպիսի գաղափարական հակադրություններ, որոնք անհնարին են դարձնում վերջինիս հետ ոչ միայն աշխատանքը այլև որեւէ տեսակի շփումը։
Շատերը Դանիելին անվանում են իրավապաշտպան, NGO-շնիկ, մինչդեռ իմ համոզմամբ նա պարզապես լոբբիստ-քարոզիչ է։
Հայաստանում նրա առաքելությունը կայանում է հակառուսական քարոզչություն իրականացնելու մեջ։
Դրա վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ հետաքրքիր դրվագներ»։










