Ֆրանսիան հաստատել է Covid-19-ի դեմ չորրորդ պատվաստանյութի օգտագործումը. RT

05:30 • 13.03.21

Ֆրանսիայի առողջապահության բարձրագույն խորհուրդը թույլատրել է երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ 4-րդ պատվաստանյութի կիրառումը, որը ստեղծվել է ամերիկյան Johnson & Johnson կորպորացիային պատկանող Janssen ըկերության կողմից: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով FranceInfo ռադիոկայանին:

Հստակեցվում է, որ այդ ընկերության դեղանյութով պատվաստումներ կարող են ընդունել 18 տարեկանից բարձր անձինք, այդ թվում՝ 65 և ավելի տարիքով քաղաքացիները, որոնք գտնվում են Covid-19 հիվանդության ծանր դեպքերի զարգացման ռիսկային խմբում:

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Եվրոպայում այս ընկերության պատվաստանյութով առաջին պատվաստումնը կսկսվեն արվել ապրիլից ոչ շուտ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեղանյութերի եվրոպական կարգավորիչը հաստատել է ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ Janssen ըկերության կողմից մշակված չորրորդ պատվաստանյութի օգտագործումը: