Բրազիլիան կգնի և կարտադրի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ
Բրազիլիան կգնի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ պատվաստանյութերի մատակարարումը տեղի կունենա 2021-ի երկրորդ եռամսյակում:
Բացի դա, բրազիլական դեղագործական «Ունյաո Կիմիկա» ընկերությունը կզբաղվի պատվաստանյութի գնմամբ և երկրում դրա արտադրմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների դեպքերի թիվն ավելացել է 85 663-ով՝ հասնելով 11 363 380-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը 275 105 է:
Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է ավելի քան 10 միլիոն պացիենտ:










