«Դոնբասում կրակը վերսկսելու նպատակն ուկրաինական բանակի համար նոր միջոցներ ձեռք բերելն է»․ Լուգանսկի Ազգային ոստիկանություն
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և նրանց արևմտյան գործընկերների այցելության ժամանակ Դոնբասի շփման գծում իրավիճակը սրվել է։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ազգային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Յակով Օսադչիի հայտարարությանը։
Ավելի վաղ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ազգային ոստիկանությունը հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից մեկ շաբաթվա ընթացքում Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման ինը դեպքի մասին, որոնց հետևանքով զոհվել է հանրապետության պաշտպանության ստորաբաժանման մեկ աշխատակից:
Սադիչի խոսքով, ուկրաինական ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ապացուցի, որ ռազմական գործողությունները շարունակվում են, և «ուկրաինական բանակին նոր միջոցներ են հարկավոր, որոնք թալանվելու են ուկրաինական ռազմական հրամանատարության կողմից»:
Ավելի վաղ Դոնբասում հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են ուժի մեջ մտել։ Այս միջոցառումների շրջանակներում արգելվում է կրակ բացել, զենք տեղակայել բնակավայրերում և դրանց հարակից տարածքներում հարձակողական, հետախուզական և դիվերսիոն գործողություններ իրականացնել։ Ինչպես նաև արգելվում է դիրքերի մերձակայքում ինժեներական սարքավորումներ և անօդաչու թռչող սարքեր կիրառել։ Հրադադարի նպատակով սահմանված պահանջները պետք է կիրառվեն մինչև հակամարտության լիակատար լուծումը։
Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ 2014 թվականի ապրիլին՝ փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո հանրապետությունների կողմից անկախության հռչակման հետևանքով։
Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվում է հատկապես Մինսկի կոնտակտային խմբի շրջանակներում, որը 2014 թվականի սեպտեմբերից 3 փաստաթուղթ է ընդունել, որոնցով կարգավորվում է հակամարտությունը սրելու քայլերը։ Այնուամենայնիվ, նույնիսկ զինադադարի վերաբերյալ պայմանագրերի ստորագրումից հետո երկու կողմերի միջև կրակը շարունակվում է։










