Դոնեցկում հայտարարել են ուկրաինական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները ոչնչացրել են Ուկրաինայի ուժայինների անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ազգային միլիցիայի փոխտնօրեն Էդուարդ Բասուրինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Լուգանսկոյե բնակավայրի գնդակոծության ժամանակ ուկրաինացի գրոհայինները կարգավորում էին 120 մմ ականանետների կրակը՝ օգտագործելով «Մավիկ -2» անօդաչու թռչող սարքը, որը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների համակարգված գործողությունների արդյունքում»,-հայտարարել է Բասուրինը:
Բասուրինը նաև ավելացրել է, որ ուկրաինացի զինվորականները շաբաթ օրը երկու անգամ խախտել են հրադադարի ռեժիմը. նրանք ականանետեր և փոքր զենքեր են արձակել Դոնեցկի հյուսիսային ծայրամասերի և հանրապետության հարավում գտնվող Լենինսկոե գյուղի ուղղությամբ:










