Լուգանսկում ուկրաինական ուժերի ԱԹՍ են վնասազերծել

21:27 • 13.03.21

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինները վնասազերծել են Ուկրաինայի ուժայինների անօդաչու թռչող սարքը: Այս մասին տեղեկացրել է գերատեսչության սպա Իվան Ֆիլիպոնենկոն, գրում է «Իզվեստիան»:

Սարքը վերահսկում էր Դոնբասի աշխարհազորայինների կողմից վերահսկվող Մոլոդեժնոյե գյուղի ուղղությամբ տարվող կրակը: ԱԹՍ-ը հայտնաբերվել է «Տրիտոն Մ1» կայանի օգտագործմամբ: Կապի ճնշման արդյունքում անօդաչուն ընկել է, հայտնում է գերատեսչության կայքը:

Դրանից հետո ուկրաինացի զինվորականները ստիպված էին դադարեցնել կրակոցները: Ինչպես ավելացրել է Ֆիլիպոնենկոն, ուժայինները շարունակում են զենք և ռազմական տեխնիկա տեղակայել Կիևի կողմից վերահսկվող տարածքի բնակավայրերում, մինչդեռ Դոնբասում շփման գծի ողջ երկայնքով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով: