Հունական նավահանգստում զբոսաշրջային նավ է հրդեհվել (տեսանյութ)
Հունական Կերկիրա քաղաքի նավահանգստում հրդեհ է բռնկվել MSC Lirica զբոսաշրջային նավի վրա, հայտնում է РБК-ն` մանրամասնելով, որ այդ պահին նավի վրա ուղևորներ չեն եղել. միայն անձնակազմի անդամներ:
Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Հայտնի է, որ կրակը բռնկվել է նավի արտաքին մասում, սակայն արագորեն տարածվել է դեպի ներս:
MSC Lirica-ն խոշոր զբոսաշրջային նավ է` նախատեսված 1560 ուղևորի համար:










