Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստող դեռահասներ են ձերբակալվել
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության պաշտոնյաները հակաահաբեկչական հետաքննությունների շրջանակներում ձերբակալել են 17 և 18 տարեկան 2 դեռահասի: Այս մասին գրում է Le Parisien պարբերականը` հղում տալով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ըստ պարբերականի՝ դեռահասներից մեկը ձերբակալվել է Մանթ-լա-Ժոլի համայնքում, մյուսը՝ Մարսելում: Նրանք մեղադրվում են «ահաբեկչության նպատակով հանցավոր համայնք կազմելու» համար:
Քննիչները պնդում են, որ ձերբակալվածներից մեկը Telegram ալիքում որտեղ արտահայտել է արմատական բնույթի գաղափարներ, այնտեղ հայտնաբերվել են նաև «հաշվեհարդարի» մասին նրա հաղորդագրությունները:
Պարբերականը նշում է, որ երիտասարդներն արդեն կանգնել են դատարանի առաջ:










