Ես իմ թիմի հետ ստեղծել եմ վրացական պետությունը. Սաակաշվիլի
Ես ու իմ թիմը ստեղծել ենք վրացական պետությունը, և այն ամենը, ինչի վրա կանգնած է Վրաստանը, ստեղծվել է մեր կողմից, որից հետո միայն ոչնչացնում են: Նրանք ոչնչացնող են, իսկ մենք`կառուցող: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է Грузия Онлайн պորտալը:
Սաակաշվիլիի խոսքով` երկրի զարգացման համար անհրաժեշտ է բազմակուսակցական կոալիցիա: Նա նաև նշել է, որ հավատում է վրաց ժողովրդի արժանապատվությանը և ներուժին:
«Հիմա մեզ պետք է բազմակուսակցական կոալիցիա, խաղաղ անցում դեպի մի իրավիճակ, որում մենք կարող ենք զարգանալ: Ես մտածում եմ իմ երկրի մասին, ես միշտ ելել եմ իմ երկրի շահերից: Ես հպարտ եմ իմ ժողովրդով, անչափ հավատում եմ նրա արժանապատվությանը, ապագային և ներուժին: Թող բոլորը հանգստանան ու նայեն իրենց քթի տակ: Մենք ոչ մեկին չենք զիջելու մեր Վրաստանը և նրա ապագան»,-ասել է Միխեիլ Սաակաշվիլին:










