Հունաստանում կորոնավիրուսի պատճառով կարանտինը երկարաձգվել է մինչև մարտի 22-ը. RT

04:40 • 13.03.21

Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտարարել է երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված կարանտինային միջոցառումների երկարաձգման մասին: Այս մասին հայտնում է RT-ն:

Նախարարի խոսքով՝ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև մարտի 22-ը:

Ըստ Հարդալիասի՝ «բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով, կարանտինը Աթենքում և Ատտիկայի մայրաքաղաք Սալոնիկում, ինչպես նաև այլ տարածքներում, որոնք երկրի քարտեզի վրա ներկված են մուգ կարմիր գույնով, երկարաձգվում է մարտի 16-ից մինչև 22 մարտի»:

Նշվում է, որ այս շրջաններում շարունակում են գործել քաղաքացիների՝ տանից դուրս գալու և քաղաքային բնակավայրերի միջև տեղաշարժվելու սահմանափակումները: